Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
21:15 24/05/2022
Հայաստան

Կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց բոլոր ուժային և պետական կառույցներին։

«Մինչև պատերազմը ժողովուրդը,  քաղաքական ուժերը, բազմաթիվ հանրային մարդիկ, որոնք հավատացել են Նիկոլին , ես նրանց ըմբռնումով եմ մոտենում, բայց պատերազմից հետո իրավիճակն այլ է։ Պատերազմից հետո Նիկոլին սատարելն անտրամաբանական է։ Իսկ այս օրերին, երբ ակնհայտ է՝ էս մարդը հերթական անգամ երկիրը տանում է նոր զիջումների, այս օրերին Նիկոլին սատարելը՝ մեղք է։ Կոչ եմ անում՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը։ Հանուն պաշտոնի և դիրքի մի՛ սատարեք դրան,որովհետև Նիկոլի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները։

Ուստի,  կոչ եմ անում՝ լա՛վ մտածեք, միևնույն է դավաճանը գնալու է։ Բայց պետք է գնա շուտ, որպեսզի նոր ավերվածություններ չգործի։  Ով այսօր նպաստում է, որ Նիկոլը մնա, ինքն այսօր նպաստում է Արցախը կորցնելուն, պետականությունը կորցնելուն։ Հետևաբար, ուշքի՛ եկեք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ հաղթանակին հասնելու համար անհրաժեշտ է «տեմպը» պահել և ճնշումն ավելացնել։

«Անհնազանդության գործողությունների քանակը պետք է ավելացնել։ Դրա համար կարևոր է առավոտյան  8․00-ին Ֆրանսիայի հրապարակում ձեր մասնակցությունը, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք որ շենքն ուզում ենք ու ինչքան ուզում ենք։ Այս տեմպը պահելու դեպքում չեն դիմանալու։ Էն ինչ-որ արել ենք ֆանտաստիկ է»,- տեղեկացրեց Սաղաթելյանը։

 

Placeholder