Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի մրցակցին
Սպորտ
18:05 25/05/2022
Հայաստան

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի մրցակցին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը կայացել են 1-ին մրցահերթի մենամարտերը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հայստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որն առավելության է հասել բուլղարացի Կրիստիան Ստեֆանով Դիմիտրովի նկատմամբ։ Առաջին մրցափուլում հաղթանակ են գրանցել  նաև 51 կգ քաշայիններից իպանացի Մարտին Մոլինա Սալվադորը, ուկրաինացի Դմիտրո Զամոտաևը, Իսրայելից Դավիդ Ալավերդյանը, իռլանդացի Սին Իմոն Մարին, անգլիացի Կիրան Մաքդոնալդը, վրացի Նոդարի Դարբաիձեն և իտալացի Ֆեդերիկո Էմիլիո Սերան։

75 կգ քաշային կարգում հաղթանակ են տոնել Սալվատորե Կավալլարոն Իտալիայից, Սերհաթ Գելերը Թուրքիայից, Մինդաուգաս Գեդմինասը Նորվեգիայից, Գաբրիել Դոսսենը Իռլանդիայից, Սեմ Հայքին Շոտլանդիայից, Լյուիս Ռիչարդսոնը Անգլիայից և Քևին Բոքի Շումաննը Գերմանիայից։ Հաջողության հասած 86 կգ քաշայիններն են Տոմաշ Նեդժիեցկին Լեհաստանից, Պետար Լիժեսեվիչը Չեռնոգորիայից, Բուրաք Աքսինը Թուրքիայից, Գեորգի Կուշինաշվիլին Վրաստանից և Վլադիմիր Միրոնչիկովը Սերբիայից։

Այսօր 2-րդ մրցափուլում մեր ընտրանուց մենամարտելու է Կարեն Տոնականյանը՝ 60 կգ քաշային կարգում մրցելով հունգարացի Ռոլանդ Վերեսի դեմ»,-նշված է հաղորդագրությունում։

Placeholder