Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետքարտուղար Բլինքենը Հայաստանին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման հարցում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ օգնելու երկկողմ հիմունքներով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ միասին՝ «նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»։