ԵՄ-ն սառեցրել է տասը միլիարդ եվրոյի ռուս գործարարների ակտիվները
Քաղաքական
10:41 25/05/2022
Աշխարհ

ԵՄ-ն սառեցրել է տասը միլիարդ եվրոյի ռուս գործարարների ակտիվները

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ընթացքում Եվրամիությունը սառեցրել է ռուս գործարարների ակտիվները՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։

Գործակալության տվյալներով՝ արդեն ապրիլի 8-ին այդ գումարը կազմում էր 6,7 միլիարդ եվրո։ Ընդգծվում է, որ չորեքշաբթի Եվրահանձնաժողովը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները։

 

Placeholder
ԵՄ-ն սառեցրել է տասը միլիարդ եվրոյի ռուս գործարարների ակտիվները