Marks & Spencer-ը կլքի Ռուսաստանը
Տնտեսություն
16:38 25/05/2022
Աշխարհ

Marks & Spencer-ը կլքի Ռուսաստանը

Բրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի, կոշիկի ևաքսեսուարների արտադրողը որոշում է կայացրել լքել ռուսական շուկան: Այս մասին հայտնել են ընկերությունից, , գրում է «Իզվեստիա․ռու»-ն։

«Մենք որոշում ենք ընդունել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։  Ռուսական շուկայից դուրս գալու և Ուկրաինայում գործունեությունը խափանելու արժեքը կկազմի 31 միլիոն ֆունտ ստերլինգ (38 մլն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։

M&S-ը նշել է, որ տարվա ընթացքում իրենց բիզնեսը բախվել է երկու խոչընդոտի՝ Եվրամիության հետ սահմանային խնդիրներով պայմանավորված հետևանքներին և Դոնբասում գործողության պատճառով Ռուսաստանում ֆրանչայզինգային գործընկերոջը մատակարարումների դադարեցմանը:

Ընկերությունից նաև հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 3-ին դադարեցրել է ռուսական խանութներ առաքումները, որոնք ղեկավարում է Թուրքիայից ֆրանչայզի ընկերությունը:
 

Placeholder
Marks & Spencer-ը կլքի Ռուսաստանը