Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով
Հասարակություն
14:08 25/05/2022
Հայաստան

Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստանի տարածքում մայիսի 25-ի, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով: 

Երևանում մայիսի 25-ի ցերեկը, 26-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով