«Թող աշխատեն». Պուտինը՝ Հայաստան մեկնած ՏՏ մասնագետների մասին
Քաղաքական
17:03 26/05/2022
Աշխարհ

«Թող աշխատեն». Պուտինը՝ Հայաստան մեկնած ՏՏ մասնագետների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում անդրադարձել է մեծ թվով ռուս  ՏՏ մասնագետների՝ Հայաստան մեկնելուն։

Նա նշել է, որ Ռուսաստանում հաջող կերպով զարգանում է բարձր տեխնոլգիաների ոլորտը, հետաքրքրություն կա զարգացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների հետ։

«Պետք է և անհրաժեշտ  վերականգնել համատեղ աշխատանքի իրավասությունը։ Մենք դա քննարկել ենք Ղազախստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Ոչ այն պատճառով, որ ՏՏ ոլորտի մասնագետներից ոմանք տեղափոխվել են Հայաստան։ Դե, տեղափոխվել են, և փառք Աստծո: Թող աշխատեն»,-մասնավորապես նշել է նա։

Վլադիմիր Պուտինի խոսքով, դա նաև որոշակի մարտահրավեր է Ռուսաստանի համար. պետք է  ավելի լավ պայմաններ ստեղծել մասնագետների համար։
 

Placeholder
«Թող աշխատեն». Պուտինը՝ Հայաստան մեկնած ՏՏ մասնագետների մասին