Ռուսաստանը հայտարարել է Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման մասին
Քաղաքական
11:52 27/05/2022
Տարածաշրջան

Ռուսաստանը հայտարարել է Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման մասին

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է Ռուսաստան-Վրաստան անցկաետերի՝ այդ թվում Վերին Լարսիի թողունակության ավելացման ուղղությամբ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նախարարությունից մանրամասնել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, փաստաթղթերի  ձևակերպման միջին տևողությունը չի գերազանցում 2-3 օրը:

«Արդեն այս տարվա հուլիսին կներդրվեն լրացուցիչ 12 գոտիներ, իսկ մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։ Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր թիվը կհասնի 39-ի: Այժմ անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ»,-հայտնել են նախարարությունից։

Գերատեսչությունից ավելի վաղ նշել են, որ  այս անցակետով ամենապիկ շրջանում անցել է 1500 մեքենա։ Նախարարությունում նախատեսում են, որ վերակառուցման արդյունքում կկարողանա անցնել 2300 հազար մեքենա, որից 1000-1100-ը բեռնատար։

Նշենք, որ ցամաքային ճանապարհով Հայաստանից  այս անցկաետով են մեկնում Ռուսաստան։

Placeholder
Ռուսաստանը հայտարարել է Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման մասին