Երբ իշխանական մեկ խայծը դարձել է ամբողջ օրվա քննարկման նյութ
Քաղաքական
19:16 27/05/2022
Հայաստան

Երբ իշխանական մեկ խայծը դարձել է ամբողջ օրվա քննարկման նյութ

«Չկողմնորշված քաղաքացիների դեպքում  ընտրությունը հեշտ է, քանի որ ոչ թե ընտրություններ են ՝ երկու  տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ պետք է ընտրություն կատարեն հայրենիքի, մեր ժողովրդի տասնամյակների պայքրի, Արցախի և ապազգայնության, թշնամուն ամեն ինչ զիջելու մեջ»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ  Մանուկյանը։

Նրա համոզմամբ, եթե հայ ժողովուրդն արթնանա, ապա տեղի է ունենալու մի մեծ հայկական հրթիռ։
«Այսօրվա իշխանական տոտալ  մանիլուլյացիան ուղղակի  անհավատալի է  և սահմանները չճանաչող ագրեսիվ է»,-նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանական մեկ խայծը դարձել է ամբողջ օրվա քննարկման նյութ։ Այսինքն՝ իշխանությունները գործածում  են մանիպուլացիայի բոլոր գործիքները։
Ինչ վերաբերում է սպասվող  Խորհրդարանական արտահերթ նիստին, ապա Գեղամյանի խոսքով՝ այն ջրբաժան է։

«Անցնող երկու ամիսներին Փաշինյանն իրարամերժ հայտարարություններով փորձեց խուսանավել։ Այս խուսավանումները վերջ դնելու համար է՝ կամ իշխանությունը կողմ է արտահայտվում հայտարարությանը, համաձայն որի ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ կողմ են քվեարկում դրան, կամ չեն մասնակցում՝ ձեռնպահ են մնում»,-նշեց  Մանուկյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder