Մահացել է Depeche Mode խմբի հիմնադիրներից Էնդի Ֆլետչերը
Մշակույթ
09:20 27/05/2022
Աշխարհ

Մահացել է Depeche Mode խմբի հիմնադիրներից Էնդի Ֆլետչերը

61 տարեկանում մահացել է բրիտանական «Depeche Mode» երաժշտական խմբի համահիմնադիրներից Էնդի Ֆլետչերը։ Այս մասին նշված է խմբի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում։

«Մենք ցնցված ենք և վշտացած մեր թանկագին ընկեր, ընտանիքի անդամ և գործըներ Էնդի Ֆլետչերի անժամանակ մահվան պատճառով»,- ասված է երաժշտական կոլեկտիվի Twitter-ի հայտարարության մեջ:

Խմբի անդամների խոսքով՝ Ֆլետչերը «մաքուր սիրտ» ուներ և միշտ այնտեղ էր, երբ կարիք ունեիր աջակցության, աշխույժ զրույցի, ծիծաղի։

Բրիտանական «Depeche Mode» երաժշտական խումբը կազմավորվել է 1980 թվականին Անգլիայի Բազիլդոն քաղաքում։ Այս խումբը, որն իր սեփական ոճն է ստեղծել էլեկտրոնային և ռոք երաժշտության մեջ, համարվում է աշխարհի ամենահաջողակ և երկարակյաց երաժշտական խմբերից մեկը։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Depeche Mode (@depechemode)

Placeholder
Մահացել է Depeche Mode խմբի հիմնադիրներից Էնդի Ֆլետչերը