Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին
Իրավունք
12:41 27/05/2022
Հայաստան

Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նշենք, որ Չալաբյանին կալանավորելու որոշում է կայացրել ընդհանուր իրացասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը դատավոր է նշանակվել  Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին:

Շատերը համարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում, պաշտպանները Չալաբյանին կալանավորելը որակել են անհիմն ու չպատճառաբանված։ Նրանք նաև դիմել են գլխավոր դատախազություն։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր. «Մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ ՔԿ-ի, քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

 

Placeholder
Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին