Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Աշխարհում
11:24 27/05/2022
Աշխարհ

Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Ֆինլանդիայի բժիշկներն արձանագրել են կապիկների ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին ուրբաթ հաղորդել են մայրաքաղաքի HUS շրջանի բժշկական շրջանի մասնագետները, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ կասկածելի դեպքի մասին հաղորդվել էր դեռևս մայիսի 25-ին։

«HUS-ում հաստատվել է Ֆինլանդիայում կապիկների ծաղիկի առաջին դեպքը։ Հիվանդը ապաքինվում է», - ասված է HUS-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվել է, որ վարակը ախտորոշվել է Եվրոպա այցելած տղամարդու մոտ։

Կապիկի ծաղիկի բուժումը սիմպտոմատիկ է, և հիվանդությունը սովորաբար ինքնուրույն անցնում է մի քանի շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, հնարավոր են ծանր ախտանշաններ, հատկապես նրանց մոտ, ում իմունային համակարգը թուլացել է այլ հիվանդությունների պատճառով, ասում են ֆին մասնագետները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղյակ է մարդկանց շրջանում կապիկի ծաղիկի վարակման 131 դեպքի մասին, ևս 106 փաստ հետաքննվում է։
 

Placeholder
Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը