Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է
Իրավունք
15:27 27/05/2022
Հայաստան

Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է

Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու  Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։

Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի  դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են  հարվածում  դաշնակից պետությանը։

Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։

Placeholder
Պաշտպաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է