Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը
Քաղաքական
14:40 27/05/2022

Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը՝  վանկարկելով «միություն, պայքար, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար, պայքար»։ 

«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը,  դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան:

Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության,  հանուն Արցախի հայկականության, հանուն մեր բոլորի արժանապատիվ ապագայի։ Հայաստանի իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, ոչ այսօր  քաղաքացիները փակել էին Սևան-Երևան մայրուղին:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները  նաև մարզերում։ Մայիսի 27-ին հանրահավաք չի լինելու, նրա խոսքով, աշխատանքյաին օր է լինելու իրենց համար։ Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրվում է  համապետական հանրահավաք, այնուհետև երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Placeholder
Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը