Արման Թաթոյան. Ինքնապառակտումը,  սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը միայն թուլացնում են մեր պետականությունը
Իրավունք
17:59 28/05/2022
Հայաստան

Արման Թաթոյան. Ինքնապառակտումը, սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը միայն թուլացնում են մեր պետականությունը

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է բոլորին.

«Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է:

Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:

Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ գործած սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը:

Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով»։
 

Placeholder
Արման Թաթոյան. Ինքնապառակտումը, սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը միայն թուլացնում են մեր պետականությունը