«Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել
Օրվա մամուլ
09:37 28/05/2022
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին:

Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է և Արևմուտքը, և Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն և համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության:

Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ: և չնայած դրան շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել:

Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռևս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո Փաշինյանը թիմի հետ հանդիպում է և հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել