Օկլահոմայում ուժի մեջ են մտել հղիության արհեստական ընդհատման ամենախիստ սահմանափակումները
Իրավունք
13:03 28/05/2022
Աշխարհ

Օկլահոմայում ուժի մեջ են մտել հղիության արհեստական ընդհատման ամենախիստ սահմանափակումները

Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթը ստորագրել է օրինագիծ, որը խստացնում է հղիության արհեստական ընդհատման ընթացակարգերը: Այդ մասին լուր է հայտնել Politico-ն։

Ըստ պարբերականի՝ դրանք այս պահին ԱՄՆ-ի ամենախիստ օրենքներն են՝ կապված կանանց վերարտադրողական առողջության հետ։ Աբորտները կթույլատրվեն միայն «փրկելու չծնված երեխայի կյանքը կամ հղի կնոջ կյանքը բժշկական շտապ օգնության դեպքում» կամ եթե հղիությունը բռնաբարության կամ ինցեստի հետևանք է:

«Կյանքը սկսվում է բեղմնավորման պահից: Եվ այսուհետ մեր՝ որպես մարդ արարածների պարտքն է անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու այս երեխայի և մոր կյանքը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ, և սրան է հավատում Օկլահոմայի բնակիչների մեծամասնությունը»,-հայտարարել է նահանգապետը։

Placeholder
Օկլահոմայում ուժի մեջ են մտել հղիության արհեստական ընդհատման ամենախիստ սահմանափակումները