Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք
Աշխարհում
11:22 28/05/2022
Աշխարհ

Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք

Ապրիլի սկզբից աշխարհում անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք է հայտնաբերվել 33 երկրներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հավելելով, որ վտանգը ողջ աշխարհում գնահատում է որպես չափավոր։

«2022 թվականի ապրիլի 5-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ին հաղորդվել է անհայտ էթիոլոգիայի սուր հեպատիտի 650 հավանական դեպք ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների 33 երկրների երեխաների մոտ: Այս ծանր սուր հեպատիտի էթիոլոգիան մնում է անհայտ և գտնվում է հետազոտության փուլում»,-ասված է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։
 

Placeholder
Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք