Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան
Քաղաքական
19:42 30/05/2022
Հայաստան

Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․

«Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։
Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, և որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»:

Placeholder
Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան