Դերձակներն ամենապահանջված մասնագետներն են Ռուսաստանում
Աշխարհում
08:00 30/05/2022
Աշխարհ

Դերձակներն ամենապահանջված մասնագետներն են Ռուսաստանում

2022-ի գարնանը հագուստի արտադրության ոլորտում գործատուների շրջանում ամենապահանջված մասնագետներն են դերձակները, կոմպլեկտավորողները և փաթեթավորողները: Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։

2021 թվականի գարնան համեմատ դերձակուհիների պահանջարկը կրկնապատկվել է՝ կազմելով 106%։ Նույն ժամանակահատվածում 129%-ով ավելացել է կոմպլեկտավորողների և փաթեթավորողների աշխատատեղերի քանակը։

Բացի այդ, 2,5 անգամ աճել է հաստոցային օպերատորների պահանջարկը, սակայն թափուր աշխատատեղերի առաջարկներն առայժմ զգալիորեն ավելի քիչ են, քան դերձակներինը  և կոմպլեկտավորողներինը։

Արտադրության և դերձակության ոլորտում ամենաշատ աշխատատեղեր առաջարկող թոփ 5 շրջաններն են Մոսկվան, Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Ռոստովի մարզը։ Թափուր աշխատատեղերի համար աշխատավարձը 35 հազար ռուբլի է (Մոտ 245 հազար ՀՀ դրամ)։

Placeholder
Դերձակներն ամենապահանջված մասնագետներն են Ռուսաստանում