Խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է  սկսվել․ փաստաբան
Իրավունք
19:38 30/05/2022
Հայաստան

Խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել․ փաստաբան

«Մեր հաշվարկներով 50-60 կամ ավելի մարդ կա բերման ենթարկված։ Իշխանությունները ու ոստիկանությունը գնում են մեծագույն  դավադրության, խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Փաստաբանական թիմ է աշխատում և բոլորն են դա արձանագրել։ Ոչ միայն Էրեբունու բաժնում, այլև այսօր ակցիայի ընթացքում բերման ենթարկված բոլոր անձանց նկատմամբ քրեկան հետապնդում են նախաձեռնել՝ իբև խուլիգանության հանցափաստով»,- այս մասին Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանը զարմանալի համարեց այն,թե ինչպես է մեկ ոստիկանը կարղացել է տարբեր վայրերում   խուլիգանություն կատարող անձանց նույնացնել։

«Տարօրինակն այն է, թե ինչպես է մի ոստիկան նկատում, թե  ինչպես է 20-30 հոգուց բաղկացած խումբն ինչպես է խուլիգանություն կատարում՝ այն դեպքում, երբ  մի քաղաքացուն բերման են ենթարկել Նժդեհի արձանի դիմացից, մյուսին՝ Կառավարության շենքի մոտից։ Տարբեր վայրերից բերման են ենթարկել և այդ մեկ ոստիկանը կարողացել է նույնացնել Նժդեհի արձանի և  Կառավարության մուտքի դիմաց խուլիգանություն կատարող անձանց»։

Նրա խոսքով՝ ոստիկաններն էլ տեղյակ չեն ,թե ինչ են անում, սպասում են հրահանգներին։ Փաստաբանը նշեց, որ բոլոր դեպքերում փաստաբանական թիմը շարունակում է աշխատանքը։

Placeholder
Խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել․ փաստաբան