Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մայիսի 29-ին 60 կգ քաշային Արտյուշ Գոմցյանը մրցել է Հունգարիայի ներկայացուցչի հետ: Տպավորիչ և դիտարժան մենամարտում Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ փուլ:
Jnews-ը գրում է, որ Վրաստանից Եվրոպայի առաջնությունում պայքարում են բռնցքամարտի ազգային հավաքականի 10 մարզիկներ, որոնց թվում է նաև ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանը:
Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Նա հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: Մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրպագուների չդադարող՝ «Արտյուշ, Արտյուշ» բացականչությունների ներքո նա 5։0 հաշվով հաղթանակ է տոնել Հունգարիայի բռնցքամարտիկ Վերես Ռոլանդ Հանի նկատմամբ:
Վճռորոշ պայքարը կկայանա մայիսի 30-ին։
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։