Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են
Աշխարհում
09:09 30/05/2022
Հայաստան

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել  Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով:

Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: ԿԳՄՍ նապարարությունից հայտնում են, որ Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:

Placeholder