Մտավոր սեփականության գործակալության կողմից նախորդ տարի տրվել է գյուտի 21 և օգտակար մոդելի 5 արտոնագիր
Տնտեսություն
09:20 30/05/2022
Հայաստան

Մտավոր սեփականության գործակալության կողմից նախորդ տարի տրվել է գյուտի 21 և օգտակար մոդելի 5 արտոնագիր

2021թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 96 գյուտի և 13 օգտակար մոդելի հայտ, որոնցից 101-ը` ազգային, 8-ը`օտարերկրյա հայտատուներից: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ վիճակագրության՝ 1992թ-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 4 980: 1997-2021թթ. ընթացքում Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքվել է գյուտի 57 եվրասիական հայտ:

2021թ. գործավարությունն ավարտվել է 92 հայտով, ընդ որում՝ 21 հայտով կայացվել է գյուտի արտոնագիր տալու մասին որոշում, 39 հայտով կայացվել է գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշում, 5 հայտով՝ օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին, 26 հայտով՝ հայտը հետ կանչված համարելու մասին, 1 հայտով կայացվել է օգտակար մոդելի արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:

Բացի այդ, նախորդ տարի կայացվել է գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին 3 որոշում։ Կայացվել է նաև 2 գյուտի արտոնագրով՝ արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակման մասին որոշում:

Նշվում է, որ 2021թ. տրվել է գյուտի 72 և օգտակար մոդելի 29 արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին՝ գյուտի 7 արտոնագիր:

2021թ. 3 541 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում են 12-ը, իսկ գյուտի 687 կարճաժամկետ արտոնագրերից գործում են 163-ը:

Ըստ ազբյուրի՝ ՀՀ տարածքում գործում են 5 475 եվրասիական արտոնագրեր:
 

Placeholder