Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Առողջություն
13:40 30/05/2022

Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում  վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 24-30-ը  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 385 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 30-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որոնցից 412 606 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 099 602 թեստավորում:

Placeholder
Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 24 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ