Դավութօղլուն կոչ է արել Էրդողանին «ավելի խղճով լինել»
Քաղաքական
18:11 31/05/2022
Տարածաշրջան

Դավութօղլուն կոչ է արել Էրդողանին «ավելի խղճով լինել»

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Էրդողանն իր ամբարտավանությամն ինքն իր վերջը կտա:

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին «ավելի խղճով լինել»:

Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել է որպես ծանր մղձավանջ: Ըստ նրա բնութագրման՝  Էրդողանը կորցրել է խիղճը և երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:

Դավութօղլուն Էրողանին մեղադրել է նաև Իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ շեշտելով, որ իրենց չբարևող, իրենց բարևը չառնող Էրդողանը չի խորշում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց:

Placeholder