Հայաստանի բռնցքամարտի հավաքականը թիմային հաշվարկով 5-րդն է
Սպորտ
17:41 31/05/2022
Հայաստան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը թիմային հաշվարկով 5-րդն է

Մայիսի 23-ից 30-ը Երևանում անցկացվեց «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն 2022» միջազգային մրցաշարը: Առաջնությանը մասնակցեցին 39 երկրի 219 բռնցքամարտիկ, այն դեպքում երբ մինչև մրցաշարի մեկնարկը հրավիրված ասուլիսում  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ Եվորպայի առաջնությանն ակնկալում են 45 երկրի 300 բռնցքամարտիկի մասնակցություն:

Հայաստանի հավաքականը մրցաշարում նվաճեց 4 մեդալ: Եվրոպայի չեմպիոն դարձավ Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդ տեղում է: Առաջին տեղում երեք ոսկե և մեկ արծաթե մեդալով Վրաստանի հավաքականն է: Ընդ որում Վրաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև հայազգի Արտյուշ Գոմցյանը: Երկրորդ հորիզոնականում երկու ոսկե մեդալով Սերբիան է, իսկ երրորդում Իսպանիան՝ մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալով: Հայաստանից մեդալներով առաջ է նաև Անգլիան՝ մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներով:

Placeholder