Վաղն արգելոց-թանգարանների մուտքը երեխաների համար անվճար է
Մշակույթ
18:04 31/05/2022
Հայաստան

Վաղն արգելոց-թանգարանների մուտքը երեխաների համար անվճար է

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ  ամրոց», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց- թանգարանների մասնաճյուղերում երեխաների (մինչև 18 տարեկան) համար այցելությունը անվճար է:

«Բաց մի  թողեք հնարավորությունը մոտ գտնվելու Հայաստանի պատմաշակութային հարուստ ժառանգությանը»,- նշում են ՊՈԱԿ-ից։ 

Placeholder