Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու՞ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են այս լուսանկարը՝ ներկայացնելով այն որպես մայիսի 28-ին մեր զինծառայողի խոցման վայր։
Լուսանկարում երևացող վրանը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Որպես տեղանք նշվում է Սյունիքի Ներքին Հանդ գյուղը, այն նույն Ներքին Հանդը, որի հատվածում ս.թ. մարտի սկզբին ադրբեջանցիք առաջ էին եկել 500-800 մետր։
Պատերազմից անցել է մոտ 19 ամիս, որը լիովին բավարար էր մեր նոր շփման գծի գոնե առավել կարևոր և վտանգավոր հատվածներում ամրաշինական աշխատանքներ կատարելու և դրանք կահավորելու համար, հատկապես երբ արդեն մեկ տարի է՝ թշնամին շարունակում է իր ներխուժումը ՀՀ և ռազմակալում է նորանոր տարածքներ։
1.▪︎Ինչու՞ այդ աշխատանքները չեն կատարվել,
▪︎ինչու՞ առ այսօր ամրացված չէ թշնամու հետ մեր շփման գիծը,
▪︎ ինչու՞ մեր զինծառայողներն ապահովված չեն պատշաճ կացարաններով և շարունակում են ծառայություն իրականացնել վրանների տակ,
հատկապես երբ պետությունն ունի դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, փաստ՝ ոստիկանությանը միայն վերջին օրերին բաժանված մոտ 3 100 000 000 ( 3.1 միլիարդ) գումարը։
2. Ինչու՞ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում՝ անմիջապես թշնամու ուղիղ խոցման կրակի տակ։
3. Արդյո՞ք պետության փաստացի սահմանի և զինծառայողի հանդեպ նման վերաբերմունքը կանաչ ազդանշան չէ Ադրբեջանին՝ շարունակելու զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը և սպանելու մեր զինծառայողներին...»։