ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներկրման էմբարգոյի վերաբերյալ
Քաղաքական
10:13 31/05/2022
Աշխարհ

ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներկրման էմբարգոյի վերաբերյալ

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներկրման էմբարգոյի շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվում է Ուկրաինայի հարցով ԵՄ չնախատեսված գագաթնաժողովը։

«ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիրը ծածկում է Ռուսաստանից նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդը, ինչը նվազեցնում է իր ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը և առավելագույնս ճնշում Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար»,-գրել է նա իր Twitter-ում։

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է, մասնավորապես, Սբերբանկի անջատումը միջազգային ֆինանսական հաղորդագրությունների SWIFT համակարգից և ԵՄ-ի ևս երեք պետություններում Ռուսաստանի լրատվամիջոցներին հեռարձակման արգելքը։

Placeholder
ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներկրման էմբարգոյի վերաբերյալ