Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով  պայմանավորվածությունների իրականացումը
Քաղաքական
14:18 31/05/2022
Աշխարհ

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։

Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021թ.  նոյեմբերի 26-ին ձեռք բերած պայմանավորվածությունները՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հստակ հարցերի կարգավորումը։

Իլհամ Ալիևը  տեղեկացրել է Բրյուսելում մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ գլխավոր քարտուղար Շարլ Միշելի հետ հանդիպման մասին։

«Քննարկվել են  առևտրատնտեսական ոլորտի երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը