Լուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրա
Օրվա թեմա
10:42 01/06/2022
Աշխարհ

Լուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրա

Լուվրը պատրաստվում է դատի տալ վանդալին, ով տորթ էր նետել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Le Parisien թերթը։

Այժմ 24-ամյա տղամարդը գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները պետք է եզրակացություն տան և նրա նկատմամբ կալանք կիրառելու հնարավորության մասին որոշում ընդունեն։

Լուվրում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողը թանգարան է այցելել կեղծամով և անվասայլակով։ Նա փորձել է կոտրել նկարը պաշտպանող զրահակայուն ապակին, ապա դրա վրա տորթ է նետել և հատակին վարդի թերթիկներ շաղ տվել։ Տղամարդու խոսքով, այս կերպ նա ցանկացել է պաշտպանել աշխարհը։
 

Placeholder