Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող «Crystalline»-ի ջուրը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կթանկանա
Տնտեսություն
14:55 01/06/2022
Աշխարհ

Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող «Crystalline»-ի ջուրը 20 տարվա ընթացքում առաջին անգամ կթանկանա

Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող ապրանքը՝ Cristaline ապրանքանիշի խմելու ջուրը, 20 տարվա մեջ առաջին անգամ կթանկանա՝ ռեկորդային գնաճի և էներգիայի թանկացման ֆոնին, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով արտադրողներին։

Ներկայում ֆրանսիական սուպերմարկետներում Cristaline ջրի 1,5 լիտրանոց շիշը վաճառվում է մեկ եվրոյի սահմաններում։ 2021 թվականին երկրում վաճառվել է ավելի քան 233 միլիոն շիշ ջուր։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ապրանքանիշի սեփականատերը՝ Alma group-ը, որոշել է թանկացնել գինը։ Սպառման փորձագետ Օլիվիե Դովերն ասում է, որ աճը կկազմի մոտ 10%:

Արտադրողների որոշումը պատմական են անվանում։ Դեռևս 2012 թվականին Cristaline ապրանքանիշի ստեղծող Պիեռ Պապիյոնը (մահացել է 2017 թվականին) հայտարարել էր, որ դրա գինը չի փոխվել ավելի քան տասը տարի՝ 1999 թվականին եվրոյին անցնելու պահից։

Այս կայունությունը վերագրվել է գործարանի արտադրողականության բարձրացմանը, շշերի մեջ պլաստիկի քաշի նվազմանը (մեկ շիշը 20 գրամից մի փոքր ավելի է, մրցակիցների 30 գրամի համեմատ), ինչպես նաև տրանսպորտային ծախսերը նվազեցնելու նպատակով աղբյուրների թվի ավելացմամբ:

Սակայն 2022 թվականին աճող գնաճը չափազանց բարձր եղավ նույնիսկ Cristaline համար: Նավթի գների աճի հետ մեկտեղ PET պլաստիկի արժեքը, ըստ ապրանքային բարոմետրի, հոկտեմբերից մայիս աճել է գրեթե 40%-ով։ Դրան գումարվում է վառելիքի արժեքը:
 

Placeholder