Դոլարն ու եվրոն գահավիժում են
Տնտեսություն
10:58 01/06/2022
Հայաստան

Դոլարն ու եվրոն գահավիժում են

Հունիսի 1-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ հայաստանյան բանկերում ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 439.12  դրամով՝ մայիսի 30-ի համեմատ արժեզրկվելով 3.22 դրամով:

Rate.am կայքի տվյալներով՝ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 442 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 448 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը 466.50 դրամ է, ինչը նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 4.81 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 481 դրամ։

Ի տարբերություն դոլարի և եվրոյի, ռուսական ռուբլին արժևորվել է 0.11 դրամով։ Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.53 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.34 դրամ։

Placeholder