Ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի
Օրվա թեմա
13:25 01/06/2022

Ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի

Հունիսի 1-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի։

Հունիսի 1-5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Placeholder