ԱՄՆ-ից հայ երկրպագուներին ողջույններ է ուղարկել 50 Cent-ը
Մշակույթ
14:11 01/06/2022
Հայաստան

ԱՄՆ-ից հայ երկրպագուներին ողջույններ է ուղարկել 50 Cent-ը

Հուլիսի 1-ին Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում, «ՀԱՅԱ»-ն նախագծի շրջանակում կկայանա աշխարհի լավագույն ռեփ կատարող 50 Cent-ի կենդանի հնչողությամբ համերգը:

50 Cent-ը հայ երկրպագուներին ողջույններ է ուղարկել ԱՄՆ-ից։

«Բարև Հայաստան, ի՞նչ կա»։

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որն Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար, ինչն էլ կհանդիսանա ողջ տարածաշրջանում տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման յուրօրինակ բեմահարթակ:

Placeholder