Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայդեն․ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր կմատակարարի
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք։ Այս մասին The New York Times-ի համար հրապարակված հոդվածում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործել ենք արագ, որ Ուկրաինային ուղարկենք զգալի քանակությամբ զենք և զինամթերք, որպեսզի այն կարողանա կռվել մարտի դաշտում և ամենաուժեղ դիրքը գրավել բանակցությունների սեղանի շուրջ: Հենց այդ պատճառով ես որոշեցի, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք, որոնք թույլ կտան նրանց ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի մարտերում առանցքային թիրախներին»,- ասել է նա։
Բայդենը նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայի հակամարտության մեջ այն է, որ այն լինի ժողովրդավարական, անկախ և կարողանա պաշտպանել իրեն նոր հարձակումից։
Նրա խոսքով՝ «ազատ աշխարհը և այլ երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կանգնեցին Ուկրաինայի կողքին՝ ցուցաբերելով աննախադեպ ռազմական, հումանիտար և ֆինանսական աջակցություն»։
«Պատերազմի ընթացքում ես կցանկանայի հստակեցնել, թե ինչ նպատակներ ունի Միացյալ Նահանգներն այս ջանքերում: Ամերիկայի նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա, որն ունի հակահարված տալու և պաշտպանելու միջոցներ ապագա ագրեսիայի դեմ»,- ասել է Բայդենը։