Կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
14:57 02/06/2022
Հայաստան

Կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է. Ժաննա Անդրեասյան

«Մայիսի 12-ից կամավոր ատեստավորման դիմումներն ընդվում են, որի վերջնաժամկետը հունիսի 7-ն է և այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում»,-գործադիրի նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հայտարարելով, թե շատ է շահարկվել, թե արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ ստանալն իրատեսական է՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ամիս արդեն բարձրացված վարձատրությունը ստացող 475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ:

Փոխնախարարը հստակեցրեց, որ աշխատավարձի այդ թիվն առանց հարկային պահումների է:

«400 հազար դրամ ստացող ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որոնք արդեն իրենց աշխատանքի արդյունքում վաստակել են այս վարձատրության չափը»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը:

Նա բացատրեց, որ նախորդ ամիս ուսուցչի աշխատավարձի դրույքաչափը 50% ավելացնելուց հետո այն կազմել է 174 հազրա դրամ, իսկ ներկայում ուսուսիչը հնարավորություն ունի 275 հազար դրամի չափով հավելաճ ապահովել, որը կկազմի 450 հազար դրամ:

Անդրեասյանի խոսքով՝  կա կամավոր ատեստավորման և տարակարգի հավելավճար, իսկ 475 ուսուցչից 130-ն ունեն նաև տարակարգի հավելավճար:
 

Placeholder