4.1 մլն եվրո դրամաշնորհ՝ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար
Կրթություն, գիտություն
14:27 02/06/2022
Հայաստան

4.1 մլն եվրո դրամաշնորհ՝ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացած ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ:

«Մաթեմատիկայի մասով մենք հետաքրքիր լուծում ենք գտել՝ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակված է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը նախատեսում ենք փորձարկել և դրա արդյունքներով կարողանալու ենք նաև մաթեմատիկայի ուղղությամբ ունենալ էական արդյունքներ»,-հայտնեց հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ  ծրագրով ավելացնում են ֆինանսավորումը, որպեսզի Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ապահովենք բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների լաբորատոր պայմաններով, ինչը պայմանավորված է հանրակրթության չափորոշչի փորձարկմամբ: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ՝ Տավուշի բոլոր դպրոցներում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ներդրվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ:

Placeholder