Տիրանայում այսօր մրցահարթակ դուրս կգան հայաստանցի երեք ծանրամարտիկներ
Սպորտ
10:26 02/06/2022
Հայաստան

Տիրանայում այսօր մրցահարթակ դուրս կգան հայաստանցի երեք ծանրամարտիկներ

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն ևս 8 մարզիկ.  Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Հիշեցնենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կգ (152 + 185 կգ) արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը:

Կանանց հավաքականի կազմում 3 մարզուհի է ընդգրկված՝ Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը. նա երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: 

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ  կապերի և տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, որ այսօր՝ հունիսի 2-ին, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա երեք ներկայացուցիչ:

Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (մեկնարկը՝ 19:00-ից), իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00):

 

 

Placeholder