F-16 կործանիչների վերաբերյալ Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները դրական են անցել
Քաղաքական
15:27 02/06/2022
Տարածաշրջան

F-16 կործանիչների վերաբերյալ Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները դրական են անցել

F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ  թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ, գրում է էրմենիհաբերը։ 

«Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։  Հիմք է ստեղծվել շփումները շարունակելու համար, քանի որ թե  Թուրքիա եկած ԱՄՆ պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումները, թե ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության շփումները կոնգրեսականների հետ դրական մթնոլորտում են եղել»,- շեշտել է Աքարը:

Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Հավելենք, որ ԱՄՆ կոնգրեսը դրական էր արձագանքել Թուրքիայի խնդրանքին:
 

Placeholder