Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն
Աշխարհում
09:42 02/06/2022
Հայաստան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։ Նախօրեին  Հայաստանն երկու ներկայացուցիչ ուներ։ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Պոկում վարժությունում ծանրամարտիկը 160 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել, հրումում 194 կգ արյդունքով՝ ոսկե մեդալ, երկամարտի արդյունքով՝ ոսկե մեդալ։ 

 Կարեն Մարգարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց համաքականում ընդգրկված են՝  Ռաֆիկ Հարությունյան /Գյումրի/, Կարեն Մարգարյան /էջմիածին, երկուսն էլ՝ 81 կգ /, Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան / երկուսն էլ՝ Էջմիածին , 89 կգ /, Արա Աղանյան /Գյումրի/, Դավիթ Հովհաննիսյան /Էջմիածին, երկուսն էլ՝ 96 կգ/, Սամվել Գասպարյան /Գյումրի, 102 կգ/, Արսեն Մարտիրոսյան /Էջմիածին,109 կգ/, Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան /երկուսն էլ՝ Գյումրի, + 109 կգ/:

Կանանց հավաքականում ընդգրկված են՝ Իզաբելա Յայլյան / Երևան, 55 կգ/, Տաթև Հակոբյան /Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյան /Քասախ, 87 կգ/: Իզաբելլա Յալյանը երկամարտի 197 կգ արդյունքով  զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:  

 

 

Placeholder
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն