Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
Աշխարհում
11:15 02/06/2022

Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան

Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 մլն փախստական Ռուսաստան է ժամանել ռազմական հակամարտության էսկալացիայի սկսվելուց ի վեր, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի սահմանը հատել է 1 մլն 615 հազար 490 փախստական, այդ թվում՝ 262 820 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև հավելել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում սահմանամերձ շրջաններով Ռուսաստան է ժամանել 20,28 հազար փախստական։

Փետրվարի կեսերին ռազմական հակամարտության սրման ֆոնին Դոնբասի հանրապետություններից սկսվել է խաղաղ բնակչության լայնածավալ տարհանում։ Այնուհետև Ռուսաստանը ճանաչեց ԴԺԴ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսեց հատուկ ռազմական գործողություն՝ ապառազմականացման և ապազգայնացման համար:
 

Placeholder
Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան