Մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարարի սպանությունից
Իրավունք
12:07 03/06/2022
Աշխարհ

Մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարարի սպանությունից

Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանը ՌԴ քաղաքացի էր, ուստի նրա արտահանձնումն այլ պետություն բացառվում էր։ Ռիա նովոստիին պարզաբանել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Տղամարդուն սպանել են նախորդ գիշեր Մոսկվայի կենտրոնում։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման տվյալներով,  Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի բակում մարդ է սպանվել (նրա անունը պաշտոնապես չի նշվում): Հարուցվել է քրեական գործ։

Իրավապահ մարմինների աղբյուրը Ռիա Նովոստիին հայտնել է, որ սպանվածը Հովհաննես Ղամարյանն էր, նա հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Սպանություն նախապատրաստելը շահադիտական նպատակներով»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Իրավապահ մարմիններում Ռիա նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ նա Հայաստանի 24-ամյա քաղաքացի է։
 

Placeholder
Մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարարի սպանությունից