Ռուսաստանում արգելափակել են  Ազատություն ռ/կ-ի և ադրբեջանական կայքեր
Քաղաքական
19:46 03/06/2022
Տարածաշրջան

Ռուսաստանում արգելափակել են Ազատություն ռ/կ-ի և ադրբեջանական կայքեր

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։

Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։ «Ռոսկոմնադզորը» որոշումը հիմնավորել է Դաշնային օրենքի հոդվածներով, որոնց համաձայն՝ ռեսուրսի մուտքը սահմանափակվում է, եթե այն պարունակում է տեղեկատվություն անկարգությունների, ծայրահեղականության կոչերի մասին, ինչպես նաև անարժանահավատ տեղեկատվության տարածման համար, որոնք սփռվում են արժանահավատ հաղորդագրությունների քողի տակ:

Placeholder