ԵԱ. Վարդան Մանուկյանն ու Տաթև Հակոբյանը զրո ստացան
Սպորտ
11:41 03/06/2022
Հայաստան

ԵԱ. Վարդան Մանուկյանն ու Տաթև Հակոբյանը զրո ստացան

Տիրանայում  շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Երեկ՝ հունիսի երկուսին ասպարեզ ելան Հայաստանի  երեք ներկայացուցիչներ: Նրանցից Անդրանիկ Կարապետյանը /89 կգ/ համարվում  էր չեմպիոնի իրական թեկնածուներից մեկը: Բայց այդպես չեղավ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նա պոկում վարժությունում իր կամքին ենթարկեց 174 կգ ծանրությունը և գրավեց երկրորդ տեղը: Հույսը մնաց հրումը: Առաջին մոտեցումը հաջողությամբ պսակվեց և նա գլխավերևում պահեց 191 կիլոգրամանոց ծանրաձողը: Այնուհետև նա 5 կգ-ով ավելացրեց ծանրաձողի քաշը, որը հաղթահարել չկարողացավ մեր պատվիրակը և երկամարտի 365 կգ արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը:

Նույն քաշային մեր երկրորդ պատվիրակ Վարդան Մանուկյանը պոկումում  160 կգ-ով յոթերորդն էր: Հրումում նա զրո ստացավ: Նման ճակատագիր վիճակվեց նաև կանանց առաջնության մասնակից Տաթև Հակոբյանին /76 կգ/, թեև նա պոկումում 104 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը, սակայն զրո ստացավ դարձյալ հրումում:

Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 22։00-ին, մրցահարթակ կելնեն մեր Դավիթ Հովհաննիսյանը և  Արա Աղանյանը  /երկուսն էլ՝ 96 կգ /:
 

Placeholder