Զախարովա. Իմաստ չունի նույնիսկ տեսականորեն խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման  մասին
Քաղաքական
16:22 03/06/2022
Աշխարհ

Զախարովա. Իմաստ չունի նույնիսկ տեսականորեն խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Այժմ անիմաստ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին, նույնիսկ տեսականորեն, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անկեղծ ասած, ես հիմա իմաստ չեմ տեսնում անգամ տեսականորեն խոսել այդ հարցի մասին»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը երախտապարտ է բոլորին, որոնք միջնորդի դեր են առաջարկում։

«Սակայն հիմա ես դատողություններ պարզապես չեմ անի, քանի դեռ փաստական տվյալներ չկան»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։
 

Placeholder
Զախարովա. Իմաստ չունի նույնիսկ տեսականորեն խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին