Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
Իրավունք
23:53 03/06/2022
Հայաստան

Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ  են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»։ 

 

Placeholder
Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի