Ադրբեջանում արգելափակել են Ռիա նովոստի կայքը՝ Արցախի հայտարարությունները «տիրաժավորելու» համար
Քաղաքական
10:45 04/06/2022
Տարածաշրջան

Ադրբեջանում արգելափակել են Ռիա նովոստի կայքը՝ Արցախի հայտարարությունները «տիրաժավորելու» համար

Ռուսական «РИА Новости»  լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել։
Ռիա նովոստին հայտնում է, որ  ուրբաթ օրը Արցախի Հանրապետության  պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին արգելափակել «Россия сегодня» միջազգային մեդիախմբի մեջ մտնող լրատվամիջոցները։ 

Ի պատասխան գործակալության հարցմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Россия сегодня»-ն «տիրաժավորում» է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները՝ Ռիա նովոստիի թղթակցի և ԼՂՀ պետնախարարի զրույցից լուրերի հրապարակման պատճառով:

Գերատեսչությունը կարծում է, որ ռուսական պետական գործակալությունը, իբր, տարածում է զրպարտչական բնույթի տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, խորապես ափսոսանք է պատճառում։  Միաժամանակ, ինչպես ընդգծվել է, նախարարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության որևէ ապացույց չի ներկայացրել։

Placeholder
Ադրբեջանում արգելափակել են Ռիա նովոստի կայքը՝ Արցախի հայտարարությունները «տիրաժավորելու» համար