Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է
Քաղաքական
00:13 04/06/2022
Հայաստան

Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից այսօր հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։

Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:

Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:

Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:

Ոստիկանությունը պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»։

Placeholder